News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն ներկայացնում ամերիկյան «The New York Times» պարբերականի խմբագրական խորհրդի հոդվածը:

Թուրքիայի վճռորոշ խորհրդարանական ընտրություններին երկու շաբաթ է մնացել, այնպես որ՝ լարվածությունն աճում է, եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշ քննադատներ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հաղթանակը երաշխավորելու նպատակով նոր բռնաճնշումների մտավախություն ունեն: Քաղաքական գործընթացի այդպիսի կոպիտ շահարկումները լուրջ սխալ կլինեն՝ ավելի թուլացնելով երկրի քայքայված ժողովրդավարությունը եւ արատավորելով հաղթանակը, ինչպիսին էլ այն լինի:

Ավելի քան տասը տարի որպես Թուրքիայի ղեկավար իշխանությունը կենտրոնացնելուց հետո, Էրդողանը կարող է իր երազանքի իրականացման շեմին լինել, այն է՝ փոփոխել Սահմանադրությունը, որպեսզի քաղաքական իշխանությունն ավելի շատ երկրի նախագահին պատկանի, այլ ոչ թե վարչապետին: Նրա կուսակցությունը պետք է հունիսի 7-ին ստանա խորհրդարանական տեղերի երեք հինգերորդը՝ 330 մանդատ, որպեսզի սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնի: 2011 թվականի վերջին ընտրություններում ԱԶԿ-ն միայն 326 տեղ ստացավ, սակայն, Reuters-ի փոխանցմամբ, վերջերս անցկացված հարցումը ցույց է տալիս, որ ԱԶԿ-ին սատարողների թիվը նվազել է:

Էրդողանը երկար ժամանակ վախեցնում եւ համոզում էր թուրքական լրատվամիջոցներին, սակայն այս շաբաթ ահազանգող նոր ազդանշաններ հնչեցին, երբ Էրդողանին դուր չեկած հոդվածի համար դատական հայցեր ներկայացվեցին «Hurriyet Daily News»-ի խմբագիրների եւ կայքի դեմ:

Երկուշաբթի Անկարայի դատախազը կոչ արեց արգելել մի քանի ընդդիմադիր լրատվամիջոցների աշխատանքը, որոնք կապ ունեն իսլամական հոգեւորական Ֆեթուլլա Գյուլենի հետ. Էրդողանի նախկին դաշնակցի, որը ներկայում, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, կամավոր արտաքսման մեջ է Միացյալ Նահանգներում: Որոշ լրագրողներ մտավախություն ունեն, որ կառավարությունը ծրագրում է հակաահաբեկչական օրենքներն օգտագործել՝ ընտրություններից առաջ հիմնական անկախ լրատվամիջոցները՝ «Hurriyet», «Zaman» պարբերականներն ու նրանց կից ընկերությունները փակելու եւ դրանց գույքն առգրավելու համար:

Լրագրողները, սակայն, միակը չեն, որ անհանգստանում են: Հինգշաբթի երկրի առաջատար արհմիությունները մտահոգություն են հայտնել հունիսի ընտրությունների ընթացքում անվտանգության կապակցությամբ՝ նշելով, որ ձգտելով հաղթանակի՝ ԱԶԿ-ն մոբիլիզացրել է պետական հաստատությունները եւ նախընտրական հանրահավաքների ու ելույթների ժամանակ փորձում է ընդդիմությանը որպես «թշնամի» ներկայացնել:

Չնայած երկիրը նախկինում նույնպես կոշտ քաղաքական արշավների է տեսել, այս արշավն առավել արատավոր է եւ, թվում է, գերիշխում է մռայլ, վախ տարածող տրամադրությունը: Էրդողանն ավելի մեծ թշնամանք է արտահայտում, երբ ճշմարտությունն են ասում: Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ից Թուրքիայի այլ դաշնակիցներ պետք է նրան կոչ անեն հեռանալ այդ կործանարար ուղուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ