News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պաշտոնատար անձանց տների վրա հարձակումներ գործելու համար մեղադրվող, այսպես կոչված «Բանդայի գործով» դատապարտված, «Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի պաշտպանը Վերաքննիչ դատարանի վճիռը բողոքարկելու է ՀՀ Վճռաբեկ դատարանում: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտուշ Հակոբյանի պաշտպանը՝ Հովիկ Արսենյանը:

«Վերաքննիչ դատարանի որոշումը դեռ չեմ ստացել, ոչինչ չեմ կարող ասել, թե ինչպես է հիմնավորել նման խայտառակ վճիռը, բայց անպայման բողոքարկելու եմ Վճռաբեկ դատարանում»,-ասաց նա:

Հովիկ Արսենյանը կրկին պնդեց, որ «Բանդայի գործով» անմեղ մարդկանց են իրականում դատապարտել:

Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 26-ին «Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին դատապարտեց 15, Դավիթ Գալստյանին եւ Սամվել Դավթյանին՝ նույնպես 15, Արթուր Մանուկյանին՝ 11 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Մայիսի 12-ին Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված, ապա դատապարտված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը,  Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադվոր են ճանաչվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու մեջ: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Ամենաշատ