News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրաքցի վանական Նաջիբ Միխայելը պատմել է, թե ինչպես է ԻԼԻՊ-ից հնագույն ձեռագրեր փրկել, այդ թվում՝ հայերենով: Լիբանանյան «The Daily Star» պարբերականի փոխանցմամբ, գնդակները սուլել են հոգեւորականի գլխավերեւում, քիչ հեռու նկատվել է ԻԼԻՊ-ի սեւ դրոշը, սակայն վանականը մտածել է միայն հարյուրավոր իրաքյան ձեռագրերը փրկելու մասին:

Առաջին անգամ՝ 2008 թվականի իսլամական հուզումների ժամանակ, Միխայելը կարողացել է թանկարժեք գրադարանը Մոսուլից փոխադրել Իրաքի խոշորագույն քրիստոնեական քաղաք Բաղդիդ: Անցյալ տարի վանականը կրկին վտանգ է զգացել, իսկ ԻԼԻՊ-ը նվաճել է քաղաքը քաղաքի հետեւից՝ Իրաքում եւ Սիրիայում ոչնչացնելով անգին հուշարձաններն ու թանգարանների եւ գրադարանների փաստաթղթերը:

Երբ հինգշաբթի ԻԼԻՊ-ը Սիրիայում գրավել է հնագույն Պալմիրա քաղաքը՝ հետագա ավերածությունների վտանգ առաջացնելով, Միխայելը Փարիզում պատմել է, թե ինչպես է տարվել Իրաքի 2000-ամյա քրիստոնեական ժառանգության մնացորդները փրկելու գաղափարով:

Նաջիբ Միխայելի փրկած հավաքածուն ներառում է պատմական եւ փիլիսոփայական աշխատություններ, քրիստոնեական եւ մահմեդական փաստաթղթեր, երաժշտության եւ գրականության մասին հայերեն, արամերեն, արաբերեն, ասորերեն գրառումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ