News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում Հայոց ցեղասպանության թեմայով քննարկումը չեղյալ են հայտարարել այն բանից հետո, երբ թուրք ժխտողականների ներկայության պատճառով Նոր Հարավային Ուելս նահանգի գանձապետ Գլեդիս Բերեջիքլյանը եւ հայ համայնքի անդամները լքել են դահլիճը: Այս մասին գրում է «The Sydney Morning Herald»-ը:

Քննարկումը պետք է անցկացվեր Սիդնեյում եւ Մելբուռնում գերմանական ֆիլմերի փառատոնի շրջանակում թուրքական ծագմամբ գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Ակինի «Սպի» ֆիլմի ցուցադրությունից հետո: Կինոփառատոնի տնօրեն եւ Գյոթեի ինստիտուտի ղեկավար Արպադ Զյոլտերի խոսքով, «նախարարին անհանգստացրել է նույն հարթակում Ցեղասպանության ժխտողների ներկայությունը»:

Նոր Հարավային Ուելսի գանձապետի մամուլի քարտուղարը հրաժարվել է հաստատել, որ պատճառը դա է եղել:

Իսկ Զյոլտերը նաեւ հավելել է, որ երբ նախարարը հեռացել է, հայ համայնքի մյուս ներկայացուցիչները նույնպես լքել են դահլիճը: «Եթե երկխոսության հնարավորություն չկա, իսկ մեր նպատակն այդ էր, նշանակում է՝ պետք է քննարկումը չեղյալ հայտարարելու որոշում կայացվեր»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ