News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած իրազեկման ավտոերթն այսօր՝ մայիսի 23-ին, ավարտվեց:

Նախաձեռնության անդամենրը Երեւանի տարբեր վարչական շրջաններում թռուցիկներ բաժանեցին քաղաքացիներին՝ հորդորելով նրանց մասնակցել մայիսի 27-ին, ժամը 19:00-ին կայանալիք հավաք երթին՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:

«Այսօրվա մեր իրազեկմա ավտոերթն անշուշտ արդյունք տվեց, քանի որ ակնհայտ էր քաղաքացիների հետաքրքրությունը:  Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում մարդիկ մոտենում էին մեզ հատուկ թռուցիկ վերցնելու համար, նույնիսկ քաղցրավենիք մեզ հյուրասիրեցին: Ամսի 27-ին կայանալիք ակցիային հուսով եմ, որ մեծ թվով քաղաքացիներ կմասնակցեն՝ գիտակցելով, որ մենք չպետք է ուրիշի փոխարեն վճարենք»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:

Նշենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը, նախնական մոտ 16 դրամով բարձրացնելու համար։ Հոսանքի թանկացմանը կհաջորդի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, որը մեծ հարված կլինի ցանկացած ՀՀ քաղաքացու գրպանին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ