News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը մայիսի 23-ին, ժամը 14.26-ին տեղեկություն է ստացել, որ Երեւանի Հրազդանի կիրճում հայտնաբերվել է ս. թ. մայիսի 21-ից որոնվող 1925 թ. ծնված Մ. Գ.-ի հագուստը. որոնողափրկարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցները Հրազդան գետի երկայնքով եւ ափամերձ հատվածով (մոտ 4 կմ) իրականացրել են որոնողական աշխատանքներ: Ժամը 19.30-ին որոնողական աշխատանքները, եղանակային պայմաններից ելնելով, դադարեցվել են:

Տպել
Ամենաշատ