News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մայիսի 23-ին, ժամը 22.18-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կիեւյան փողոցում` Աղայանի անվան դպրոցի մոտակայքում, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻ կետրոնի փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Վազ-2108» մակնիշի 34 SU 494, «Տոյոտա» մակնիշի 18 UL 254 եւ «Վոլկսվագեն» մակնիշի 70 OU 170 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Վազ-2108»-ի վարորդը եւ ուղեւորները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

Հրշեջ-փրկարարները տուժածներին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «Վոլկսվագեն»-ի եւ «Վազ-2108»-ի գազի բալոնների փականները:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցներ: 

Տպել
Ամենաշատ