News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իոսիֆ Բրոդսկիի ծննդյան 75-ամյակի առիթով Սանկտ Պետերբուրգի կենտրոնում մեկ օրով բացվել է նրա տուն-թանգարանը: Այնտեղ արդեն մի քանի տարի վերանորոգման աշխատանքներ են:

Բանաստեղծի նախկին բնակարանում Աննա Ախմատովայի թանգարանի մասնագետները ցուցադրություն են կազմակերպել: Այն կգործի միայն մեկ օր, ինչից հետո թանգարանը կրկին անորոշ ժամանակով կփակեն՝ նորոգման աշխատանքները շարունակելու համար: «Բրոդսկիի թանգարանը մշտական բաց կլինի, երբ ավարտվեն նորոգման աշխատանքները եւ լուծվեն իրավաբանական հարցերը»,- ասել է Ախմատովայի թանգարանի տնօրեն Նինա Պոպովան՝ պարզաբանելով, որ Բրոնդսկիների բնակարանը մինչեւ հիմա ներառված է բնակարանային ֆոնդում, ինչը թույլ չի տալիս ամբողջությամբ տարածքը թանգարանի վերածել:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ցուցահանդեսը կներառի Բրոդսկիի կյանքի հիմնական իրադարձությունները՝ գրական առաջին փորձերից, բանաստեղծի հալածանքներից մինչեւ նրա ստեղծագործական կյանքի գագաթնակետը՝ Նոբելյան մրցանակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ