News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 24-ի առավոտյան  վերսկսվել են երեք օր առաջ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները, որոնք դադարեցվել էին նախօերին եղանակային պայմաններից ելնելով:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ մայիսի 23-ին, ժամը 14.26-ին, ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում հայտնաբերվել է ս. թ. մայիսի 21-ից որոնվող 1925թ. ծնված Մ. Գ.-ի հագուստը. որոնողափրկարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցները Հրազդան գետի երկայնքով և ափամերձ հատվածով (մոտ 4 կմ) իրականացրել են որոնողական աշխատանքներ: Ժամը 19.30-ին որոնողական աշխատանքները, եղանակային պայմաններից ելնելով,դադարեցվել են: 

Տպել
Ամենաշատ