News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


RVVZ հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի հիմադիր-գործընկերների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ կրթություն ստանալու համար հայ երիտասարդները մեկնում են արտերկիր եւ այնտեղ բնակություն հաստատում: Այս մասին Ռուբեն Վարդանյանն ասաց՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչ պետք է անել Հայաստանում կրթական մարդական այնքան բարձրացնելու համար, որ հայ ուսանողները կրթություն ստանալու համար արտերկիր չմեկնեն ու չմնան այնտեղ:

«Դուք հարցն այնպիսի մարդու եք տալիս, որը 17 տարեկանում դուրս է եկել Հայաստանից, գնացել է Ռուսաստան: Վատ բան չեմ տեսնում դրա մեջ, կարեւորը՝ մարդ հաջողության հասնի ու չմոռանա, որ ինքը հայ է: Լավ կրթություն ստանալը անպայման չի, որ մեր երկրում լինի: Մարդիկ կարող են սովորել այլ երկրում, հետո փորձեն իրենց փորձը հետ բերել Հայաստան ասաց Ռուբեն Վարդանյանը:

Նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, մեզ հետ զրույցում նշեց, որ չնայած Դիլիջանի դպրոցի հաջողությանը, Հայաստանում միջազգային չափանիշերով բարձրագույն ուսումնական հաստատություն հիմնելու ծրագրեր հիմնադրամն առայժմ չունի:

 

Տպել
Ամենաշատ