News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնարավոր է՝ Լատվիայում կան մարդիկ, այդ թվում՝ պետական կառավարման համակարգում, որոնք համագործակցում են ռուսական հատուկ ծառայությունների հետ: Այս մասին LETA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարարի խորհրդական Յանիս Կաժոցինշը:

Նրա խոսքով, Լատվիայում նաեւ ռուսական լրտեսներ են աշխատում: Կաժոցինշը հիշեցրել է, որ ժամանակին լատվիական ազգային անվտանգության մարմիններն էստոնացի գործընկերներին օգնել են բացահայտել աշխատակցի, որն աշխատում էր Ռուսաստանի համար եւ մեծ վնաս հասցնում ՆԱՏՕ-ին:

«Այդ պատճառով արտաքին հետախուզության խնդիրն է՝ իմանալ, թե ինչ է մտածում պոտենցիալ հակառակորդը եւ ինչպես կարող է գործել: Ինչպես ժամանակին Հենրի Քիսինջերն է ասել՝ Արեւմուտքը շախմատ է խաղում, իսկ Ռուսաստանը՝ պոկեր, այդ պատճառով Արեւմուտքը պետք է հասկանա, թե ինչ խաղաթղթեր ունի Պուտինը»,- Կաժոցինշի խոսքերն է մեջբերում DELFI-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ