News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունաստանը գումար չունի՝ հունիսին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տրանշը փոխանցելու համար: Ըստ Reuters-ի՝ այս մասին մայիսի 24-ին հայտարարել է Հունաստանի ՆԳ նախարար Նիկոս Վուցիսը:

«Հունիսին ԱՄՀ-ի տրանշը պետք է կազմի 1.6 մլրդ եվրո (1.8 մլրդ դոլար): Այդ գումարը չի փոխանցվի, քանի որ չկա»,- Mega TV-ի եթերում ասել է պաշտոնյան:

Ապրիլի սկզբին Վուցիսն արդեն հաստատել էր, որ Հունաստանը չի կարողանա ԱՄՀ-ին փոխանցել հերթական վճարումը: Նրա խոսքով, այդ ժամանակ Աթենքը կես ամսվա փող ուներ, իսկ կառավարության համար ավելի առաջնահերթ էր աշխատավարձերի եւ կենսաթոշակների, այլ ոչ թե պարտքի վճարումը: Սակայն, Lenta-ի տեղեկացմամբ, այդ ժամանակ, ամեն դեպքում, փոխանցումը ժամանակին էր արվել:

Նշենք, որ Հունաստանը վարկատուներին ընդհանուր առմամբ 320 մլրդ եվրո է պարտք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ