News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը սատարելու է Եվրամիության կազմում երկրի մնալու նպատակահարմարությանը վերաբերող հանրաքվեի անցկացումը: Այս մասին գրում է բրիտանական The Sunday Times պարբերականը:

«Բրիտանացի ժողովուրդը ցանկանում է արտահայտվել ԵՄ-ին երկրի անդամակցության հարցի շուրջ, այդ պատճառով լեյբորիստները սատարելու են հանրաքվեի անցկացման գաղափարը»,- ասված է լեյբորիստների ղեկավարության հայտարարությունում:

Ըստ Ինտերֆաքսի, մինչեւ հիմա կուսակցությունը դեմ էր նման հանրաքվեի անցկացմանը, քանի որ կարծում էր, որ այն կարող է Միացյալ Թագավորության համար անբարենպաստ տնտեսական հետեւանքներ առաջացնել: Իսկ հիմա լեյբորիստները մտադիր են իրենց ընտրազանգվածին կոչ անել քվեարկել ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալու օգտին:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել էր, որ մտադիր է այդպիսի հանրաքվե անցկացնել մինչեւ 2017 թվականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ