News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայտնի բժիշկ եւ հիվանդանոցային ծաղրածու Պետչ Ադամսի հայաստանյան այցը կազմակերպած «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին հայ ծանոթները հորդորել են ծաղրածուին Հայաստան չհրավիրել` պնդելով, որ այստեղ նրան չեն ընդունի: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողներին ասաց Ռուբեն Վարդանյանը:   

«Ես անհագիստ էի: Երբ հրավիրեցի նրան ու նրա ընկերներին, ինձ մի քանի հայ ասացին, որ պետք չի անել, Հայաստանում չի ընդունվելու, շատ դժվար է լինելու, որ Հայաստանում իրենց պահելաձեւը ընդունված չէ: Ահագին երկար ինձ փորձում էին համոզել, որ չգան: Բայց ես շատ ուրախ եմ, երջանիկ եմ, որ իրենք եկան: Ասում էին՝ հանկարծ Գյումրի չգնա, չեն ընդունի: Իսկ հիմա պարզ երեւում է, որ մարդիկ Հայաստանում պատրաստ են ժպտալու, հասկանալու, թե ինչքան կարեւոր է այն ամենը, ինչ իրենք անում են»,- ասաց նա:

Նշենք, որ բժիշկ, ծաղրածու, հիվանդանոցային ծաղրածուական արվեստի  հիմնադիր Պատչ Ադամսը Հայաստան է ժամանել մայիսի 18-ին՝ մեկշաբաթյա այցով: Նա այցելել է «Արաբկիր» կլինիկա, Գյումրիի մանկատուն: Մայիսի 26-ին հիվանդանոցային ծաղրածուն դասախոսությամբ հանդես կգա Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Տպել
Ամենաշատ