Գերմանիայում ցավից խենթացած ձին վնասել է հինգ երեխայի եւ մեկ մեծահասակի, հաղորդում է DPA-ը: Դեպքը տեղի է ունցել Էլցտալ համայնքում: Երեխաներից մեկի ծննդյան տարեդարձը նշելիս ձին խճճվել է սանձերի մեջ: Ըստ էության, սանձերը նրան ցավեցրել են, եւ ձին սկսել է քառատրոփ վազել դեպի մոտակա անտառը:
Ձիուն լծված կցասայլին նստած երեխաները ընթացքում դուրս են թռչել: Աղջիկներից մեկը կոտրել է կոնքոսկրը, եւս չորս երեխաներ թեթեւ վնասվածքներ են ստացել: Վնասվել է նաեւ կին կառապանը, որը կցասայլի եւ ծառի բախման ժամանակ դեռ չէր հասցրել դուրս թռչել: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Ձիուն գտել են անտառում եւ անասնաբույժի մոտ տարել: