News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամենամյա «Ավրորա» մրցանակը շնորհող՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «100 կյանք» նախագիծն արդեն 850 պատմություն է հավաքել այն մասին, թե ինչպես են հայերը Ցեղասպանությունից փրկվել այլազգիների օգնությամբ: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Մեր նպատակն է, որ «Ավրորա» մրցանակը դառնա շատ կարեւոր համաշխարհային միջոցառում: Մենք ուրախ ենք, որ 850 պատմություն է հավաքվել այն մարդկանց մասին, որոնք փրկվել են, ինչ-որ մեկն իրենց փրկել է: Շատ կարեւոր է, որ այդ մարդիկ պատմում են այդ պատմությունները, կիսվում են»,- ասաց Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ ուրախ կլինի, եթե Ապրիլի 24-ը դառնա նաեւ շնորհակալության օր այն մարդկանց, որոնք այսօր են պայքարում ցեղասպանությունների դեմ:

Նշենք, որ 2016թ. ապրիլի 24-ին Երևանում տեղի կունենա նորաստեղծ «Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխության առաջին մրցանակի հանձնման արարողությունը: Մոսկվաբնակ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի ջանքերով ստեղծված մրցանակը կշնորհվի մարդկանց, որոնք իրենց վտանգում են՝ ուրիշների կյանքերը փրկելու համար: Մրցանակը հիմնադրվել է ի երախտագիտություն այն բազմաթիվ օտարերկրացիների, որոնք 1915թ. իրենց կյանքը վտանգելով Ցեղասպանությունից փրկեցին հայերին:

Տպել
Ամենաշատ