News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «100 կյանք» նախագծի հիմնադիրները դերասան Ջորջ Քլունիից բացի այլ հայտնի մարդկանց հետ նույնպես պատրաստ են համագործակցել, եթե նրանք էլ հոլիվուդյան դերասանի պես պայքարում են ցեղասպանությունների դեմ: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախագծի համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Ջորջ Քլունիի հոլիվուդյան աստղ լինելը չէր, որ մեզ հրապուրեց: Ջորջ Քլունին հետաքրքիր էր մեզ համար, քանի որ ինքը նույնպես զբաղվում է ցեղասպանությունների թեմայով, իր ծրագիրն ունի օգնելու, որ ապագայում ցեղասպանություն չլինի: Եթե մարդիկ կան այլ, որ նման գործով կզբաղվեն, սիրով, ինչու չենք ընդգրկի մեր նախագծում»,- ասաց Նուբար Աֆեյանը:

Նուբար Աֆեյանը հաստատեց տեղեկությունը, որ 2016թ. ապրիլի 24-ին հոլիվուդյան ամենահայտնի աստղերից Ջորջ Քլունին Երևանում կմասնակցի մոսկվաբնակ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի ջանքերով, «100 կյանք» նախաձեռնության սահմանած «Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխությանը: Մրցանակը կշնորհվի մարդկանց, որոնք իրենց վտանգում են՝ ուրիշների կյանքերը փրկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ