Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացումը կախված է Հայաստանից։ NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկինսկան՝ մեկնաբանելով մայիսի 21-22-ին Ռիգայում անցկացված Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքները։
Դեսպանի խոսքով՝ Հայաստանն է միայն որոշում՝ զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, թե ոչ։
«Ռիգայի գագաթնաժողովից հետո Եվրամիության նպատակն է ստեղծել մարդկային հարաբերություններ, որոնք կխթանեն քաղաքացիական հասարակությանը, մարդկանց։ Հայաստանի որոշումն է զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, թե ոչ։ Մենք ոչինչ որոշել չենք կարող։ Սա միայն Հայաստանի որոշումն է»,- ասաց Միկինսկան։