News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Էստոնիայի կառավարությունը կողմ է, որպեսզի երկրում ՆԱՏՕ-ի ուժերն ունենան մշտական ներկայություն: Այս մասին հայտարարել է Էստոնիայի վարչապետ Տաավի Ռիվայսը:

«Եթե այժմ Էստոնիայում է գտնվում օդային տարածքի պաշտպանության մի մասը՝ չորս կործանիչներով, եւ ԱՄՆ հետեւակային վաշտը, ապա մոտ ապագայում մենք ցանկանում ենք մեծացնել ներկայությունը մինչեւ գումարտակի, Տալինում ստեղծել միջազգային շտաբ, որը կգործի ՆԱՏՕ-ի դրոշի ներքո», — Gazeta-ի փոխանցմամբ ասել է վարչապետը: Նրա խոսքով՝ Էստոնիան նաեւ կողմ է, որ «եվրոպացի դաշնակիցներն ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան հանդես էին եկել ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերն իրենց երկրների տարածքում մշտապես տեղակայելու օգտին: Բալթյան երկրների ներկայացուցիչներն առաջարկում են յուրաքանչյուր երկրում 700–800 զինծառայողներից կազմված գումարտակ տեղակայել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ