News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հետաքննությունն ավարտել է հայ գործարար Լեւոն Հայրապետյանի գործով նախաքննությունը: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:

Նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանի խոսքով, Հայրապետյանին տեղեկացվել է Իզմեստեւի նկատմամբ խարդախության քրեական գործի նախաքննության ավարտի մասին:

Նշենք, որ ապրիլի 13-ին Հայրապետյանի գործն առանձնացվել էր «Բաշնեֆթի»-ի ընդհանուր գործից: Միայն մեկ դրվագ էր մնացել՝ Իզմեստեւից փողերի յուրացման մասով:

2014 թվականի հուլիսի 24-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:

Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆթ»-ի գործով անցնող Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով: Դեկտեմբերին 9-ին առողջական լուրջ խնդիրներ ունեցող Հայրապետյանը վիրահատվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ