News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեհաստանում նախագահական ընտրություններում հաղթում է երկրի ընդդիմադիր ամենախոշոր կուսակցության («Օրենք եւ արդարություն») թեկնածու Անջեյ Դուդան: Էքզիթ-փոլերի արդյունքներով նրա օգտին քվեարկել է ընտրողների 53 տոկոսը: Լեհաստանի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիին աջակցել է լեհերի 47 տոկոսը:

Ընտրությունների պաշտոնական տվյալները կներկայացվեն այսօր՝ մայիսի 25-ի երեկոյան: Կոմորովսկին արդեն շնորհավորել է իր մրցակցին հաղթանակի առթիվ:

«Շնորհավորում եմ ընտրություններում իմ մրցակից Անջեյ Դուդային: Այս անգամ չհաջողվեց: Այդպես որոշեցին ազատ ժողովրդավարական Լեհաստանի քաղաքացիները»,-ասել է Կոմորովսկին:

Ինչպես հաղորդում է НТВ-ն, Անջեյ Դուդան անգամ լեհերի համար բավական խորհրդավոր գործիչ է: Նա իշխանության հասնելու իր ճանապարհն անցել է բառացիորեն մի քանի ամսում: Լեհ քաղաքագետների կարծիքով նա հրաշալի հռետոր է, սակայն նրա իրական քաղաքական հնարավորությունների մասին քիչ բան է հայտնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ