News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունում առկա ծանրագույն եւ բնակչության համար արդեն անտանելի դարձած սոցիալտնտեսական վիճակում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հղի է լինելու աղետալի հետեւանքներով: Այս մասին հայտարարություն է տարածել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը:

Հայտարարության մեջ նշվել է, որ առանց այն էլ ճգնաժամային վիճակն ավելի է ծանրանալու բազմաթիվ ապրանքների ու ծառայությունների գների թանկացմամբ, տեղի կունենա մանր ու միջին մի շարք ձեռնարկությունների փակման հերթական փուլը, տասնյակ հազարավոր մարդիկ եւս կլքեն երկիրը եւ այլն:

«Մինչդեռ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը, ինչպես հայտնվել է հանրությանը, պայմանավորված է ՀԷՑ-ի վնասներով, որոնք առաջացել են մասնավորապես ոչ իրատեսական էներգահաշվեկշիռների, ընկերության ղեկավարության ոչ արդյունավետ աշխատանքի եւ կորուստների հետեւանքով: Ընդ որում կորուստների թիվը, ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, վերջին տարիներին հասնում է շուրջ տասը միլիարդ դրամի տարեկան: Նախարարն ուղղակիորեն հայտարարեց, որ դա, մասնավորապես, գողության արդյունք է: Իսկ գողությունը, ինչպես հայտնի է, քրեական հանցագործություն է, եւ նախարարի այդ հայտարարությունը ուղղակիորեն բաց հաղորդում է հանցագործության մասին:

Ելնելով վերոգրյալից` ներկայացնում ենք սույն հայտարարությունը, որպես բաց հաղորդագրություն հանցագործության մասին բաց հաղորդման մասին: Քանի որ տվյալ հարցերը Ազգային ժողովում բարձրացվել են «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանի կողմից, սակայն ոչ նախարար Զախարյանի, ոչ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի պատասխանները հանրության համար բավարար չեղան, ուստի պահանջում ենք Երվանդ Զախարյանի հայտարարության հիման վրա հարուցել քրեական գործ հանցագործությունը բացահայտելու եւ մեղավորներին պատժելու համար:

Ոմանց անփութության, լկտիության, «անարդյունավետ կառավարման ու գողության», իսկ ոմանց էլ հանցավոր թողտվության պատճառով առանց այն էլ ծայրահեղ վիճակում գտնվող մեր ժողովուրդը չպետք է վճարի եւ չի վճարելու:

Սույն հայտարարությամբ պահանջում ենք նաեւ ՀՀ իշխանություններից զերծ մնա ժողովրդին հերթական սոցիալական ցնցման ենթարկելու փորձից ու ՀԷՑ-ի ավանտյուրայի իրականացումը թույլատրելուց»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ