News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթը դատապարտվել է  8 ամսվա ազատազրկման կաշառակերության համար։

Խոսքը այսպես կոչված «Մորիս Տալանսկու» գործի մասին է, որի  շրջանակներում 2012թ. հուլիսին նախկին վարչապետը արդարացվել էր Երուսաղեմի շրջանային դատարանի կողմից։ «Դատարանը փոխում է իր վճիռը այդ գործով, քանի որ հայտնվել են հանրային վստահությունը չարդարացնելու անհերքելի ապացույցներ»,- ասված է դատարանի որոշման մեջ։

2014թ. մարտի 31-ին Օլմերթին մեղավոր էին ճանաչել Երուսաղեմի «Հոլիլենդ» բնակելի համալիրի կառուցման ժամանակ կաշառք վերցնելու համար։ Նախկին վարչապետը 500 հազար շեկել (143 հազար դոլար) կաշառք էր վերցրել իր եղբայր Յոսի Օլմերթից, որը նախկին վարչապետի եւ գործարար Շմուել Դահների միջեւ որպես միջնորդ էր հանդես եկել։ Դահները ի վերջո այդ գործով դարձավ պետական վկա, սակայն մեկ տարի առաջ՝ դատարանի դահլիճում իր ելույթից հետո, մահացավ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ