News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է 2015 թ.-ի առաջին եռամսյակի ֆինանսական եւ գործառնական արդյունքները՝ ս.թ. մարտի 31-ի դրությամբ, ըստ որի ընկերության եկամուտը կազմել է 16,9 միլիարդ դրամ (շարժական կապի շուկայից ստացվող ընդհանուր եկամտի մոտ 62%-ը), իսկ OIBDA ցուցանիշը կազմել է ավելի քան 8,1 միլիարդ դրամ, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը՝ մոտ 4,4 %-ով:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տվյալների հաղորդման ծառայություններից բջջային հեռախոսի միջոցով օգտվող բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 1,051,251 բաժանորդ: Լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություներից օգտվող բաժանորդների (անլար սարքերի, օրինակ՝ մոդեմի կամ երթուղիչի միջոցով ինտերնետ մուտք գործողների) թիվը կազմում է 75,715: Ընդհանուր առմամբ՝ տվյալների հաղորդման ծառայություներից օգտվում է 1,126,966 բաժանորդ:

2015 թ. մարտի 31-ի դրությամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 2,1 միլիոն (շուկայի մասնաբաժնի մոտ 60%-ը): 2015 թ.-ի առաջին եռամսյակում ընկերությունն իրականացրել է նախատեսված ծավալով բաժանորդային սարքավորումների եւ աքսեսուարների վաճառք՝ սպառողներին մատչելի գներով առաջարկելով տարբեր ապրանքանիշերի գերժամանակակից բջջային սարքավորումներ: Բջջային սարքավորումների եւ աքսեսուարների վաճառքից ստացված եկամուտը կազմել է 442,5 միլիոն դրամ՝ նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը գերազանցելով 283,6%-ով: Առաջին եռամսյակի ընթացքում ընկերությունը կատարել է 432 միլիոն դրամի ներդրում:

Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունը գրանցել է ավելի քան 157 հազար նոր ակտիվացում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ