News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի նախկին վարչապետ Յուկիո Հատոյամայի կրտսեր եղբայր Կունիո Հատոյաման անցյալ տարվա դեկտեմբերին պատգամավորների ստորին պալատ ընտրված 475 խորհրդարանականների շրջանում ճանաչվել է ամենահարուստը։

Կունիո Հատոյամայի կարողությունը գնահատվում է 3.06 մլրդ իեն (25.2 մլն դոլար)։ Նա իր ունեցվածքը ժառանգել է 2013թ. մոր մահվանից հետո։ Նրա մայրը՝ Յասուկո Հատոյամա Իսիբասին Bridgestone ընկերության հիմնադրի դուստրն էր, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատում ընդամենը 21 պատգամավոր կա, որոնց կարողությունը 800 հազար դոլարից բարձր է գնահատվում։ Դրանց թվում վերջինը երկրի վարչապետ Սինձո Աբեն է, որի ունեցվածքը կազմում է 150 մլն իեն (1.2 մլն դոլար)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ