News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի եւ տասնյակ հազարավոր պետերբուրգցիների հետ միասին ներկա է գտնվել Սանկտ Պետերբուգի հիմնադրման օրվան նվիրված տոնական գալա-համերգին: Շնորհավորելով Սանկտ Պետերբուրգի բնակիչներին քաղաքի օրվա առթիվ` նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն ընդգծել է, որ Սանկտ Պետերբուրգը մեծ սիրով է պատրաստվել տոնին, ու արվել է հնարավորը, որպեսզի տոնական օրը ինչպես պետերբուրգցիների, այնպես էլ քաղաքի հազարավոր հյուրերի համար հերթական անգամ վերածվի իսկական տոնախմբության: Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նաեւ նշել է, որ իր հրավերն ընդունել ու քաղաքի համար կարեւոր այս օրը ներկա է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը` ընդգծելով, որ սա երկու քաղաքների խորը բարեկամության լավագույն ապացույցն է:

Սանկտ Պետերբուրգի Դվորցովայա հրապարակում կազմակերպված գալա-համերգի շրջանակում հնչել են հանրաճանաչ դասական կատարումներ` աշխարհահռչակ ռուս բարիտոն Դմիտրի Խվորոստովսկու, ինչպես նաեւ օպերային սիրված այլ կատարողների մասնակցությամբ: Տոնական միջոցառումը շարունակվել է մինչեւ ուշ գիշեր:

Տպել
Ամենաշատ