News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեհաստանում նախագահական ընտրությունների արդյունքներով առաջատար թեկնածու Անջեյ Դուդան այսօր՝ մայիսի 25-ի առավոտյան օրն սկսել է բնակիչների հետ հանդիպումով, նա Վարշավայի մետրոյի «Կենտրոն» կայարանի մոտ անցորդներին սուրճ է բաժանել:

Միաժամանակ, Լեհաստանի պետական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները (ամփոփվել են 51 ընտրատարածքներից 20-ի տվյալները): Ըստ այդ տվյալների Դուդան ստացել է ընտրողների 55,9 տոկոսի վստահությունը, իսկ գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին՝ 44,71 տոկոսի վստահությունը:

Ավելի վաղ նշվել էր, որ IPSOS ընկերության կողմից անցկացված exit poll-ի տվյալներով Դուդան ստացել է 52 տոկոս ձայն, իսկ Կոմորովսկին՝ 48 տոկոս ձայն: Հարցման սխալմունքը կազմում է 1 տոկոս: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մասնակցությունը կազմել է 55,5 տոկոս:

Սպասվում է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները կհայտարարվեն այսօր՝ մայիսի 25-ի երեկոյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ