News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ միացել է «Մեծ ցատկ»՝ գետերի եւ լճերի պահպանությանը նվիրված միջազգային արշավին եւ այս տարի Հայաստանում կիրականացվի «Ցատկ Հայաստան» (Jump Armenia) բնապահպանական արշավը:

Արշավի ընթացքում կկազմակերպվեն սեմինարներ, քննարկումներ եւ կինոդիտումներ: Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա հունիսի 7-ին, ժամը 15:15-ին, երբ ծրագրի մասնակից երիտասարդները միասին կցատկեն Ազատ գետը:

Արշավի նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածության մակարդակը Հայաստանում ջրային ռեսուրսների բնապահպանական խնդիրների վերաբերյալ: Ինչպես նաեւ խթանել երտասարդների միջազգաին համագործակցությունը: Յուրաքանչյուր թիմ պետք է համգործակցի մեկ այլ երկրի թիմի հետ եւ համատեղ իրականացնի թռիչքը: Այս տարի Հայաստանի գործընկերն է  Լատվիայից SUPER SALMONS երիտասարդական թիմը:

Բոլոր ցանկացողները կարող են դիմել «Ցատկ Հայաստան» (Jump Armenia) բնապահպանական արշավին մասնակցելու համար: Արշավի ընթացքում նախատեսվող միջոցառումներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը:

«Գետերի եվրոպական ցանց» միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ  2005 թվականին շուրջ 250.000 մարդ 22 եվրոպական երկրում ցատկեցին իրենց երկրների գետերն եւ լճերը` ջրային ավազանների խնդիրների վրա ուշադրություն սեւեռելու նպատակով: Այդ օրվանից հետո ամեն տարի հունիսին  իրկանացվում են ամենամյա միջոցառումներ: Այժմ ծրագրին մասնակցում են շուրջ 50 թիմեր Գերմանիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Նիդերլնդներից, Միացյալ Թագավորությունից, Վրաստանից, Լիտվայից, Լատվիայից, Հունաստանից եւ Պորտուգալիայից:

Արշավը Հայաստանում իրականացվում է Ռաֆորդ հիմնադրամի աջակցությամբ:

Տպել
Ամենաշատ