News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի կոմունիստներն առաջարկել են ՌԴ քրեական օրենսգրքում վերականգնել սաբոտաժին վերաբերող հոդվածը: Համապատասխան նախաձեռնությունը ներկայացրել է Պետդումայի սահմանադրական օրենսդրության եւ պետական շինարարության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, Կոմկուսի խմբակցության իրավաբանական ծառայության ղեկավար Վադիմ Սոլովյովը, գրում է «Իզվեստիա» թերթը:

Պատգամավորն առաջարկում է սաբոտաժի համար անձին ազատազրկել մինչեւ 10 տարով: Օրինագիծը սաբոտաժը սահմանում է որպես «գործողություն կամ անգործություն, որն ուղղված է արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, դրամական համակարգի, առեւտրի կամ տնտեսության այլ ոլորտների ապակայունացմանը», ինչպես նաեւ «պետական իշխանության մարմինների, ձեռնարկությունների կամ այլ հաստատությունների ապակայունացում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ