News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս պահի դրությամբ բուհերը Երեւանից Գյումրի տեղափոխելու որ մի կոնկրետ նախագիծ չկա: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով այդ խնդրի վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին:

Նրա խոսքով հայաստանյան բուհերը պարզապես շենքերը չեն, դրանք մեծ կենդանի օրգանիզմներ են: «Այո, մենք քննարկում ենք բուհերի խոշորացման հարցը: Առաջարկներ են եղել բուհերը տեղափոխել Աբովյան քաղաք, նաեւ առաջարկվել է դրանք տեղափոխել Գյումրի, բայց այդ առաջարկությունները չի կարելի քննարկել համատեքստից դուրս»,-ընդգծել է Աշոտյանը՝ հավելելով, որ կա կրթական համակարգը արդիականացնելու խնդիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ