News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչներն այսօր՝ մայիսի 25-ին, հավաքվել են գյուղապետարանի մոտ եւ պահանջում են փոխհատուցել մայիսի 23-ին տեղացած ուժեղ կարկուտի վնասները:

NEWS.am-ի հետ զրույցում Նարեկի գյուղապետ Գարուշ Հակոբյանը հայտնեց, որ երկու օր առաջ տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղացիներին:

«Ստեղծվել է հանձնաժողով, որն այս պահին դաշտերում ուսումնասիրում է իրավիճակը՝ հասկանալու համար, թե ինչքան է վնասը: Ամեն դեպքում կա գյուղացի, որի բերքը 100 տոկոսով փչացել է, կա մարդ, որի բերքի 70 տոկոսն է վնասվել: Միանշանակ չենք կարող ասել, թե ինչքան է վնասը, բայց որ այգիներին, ցանքատարածություններին մեծ վնաս է հասցվել, դա հաստատ է»,- ասաց գյուղապետը:

Նա նշեց, որ հավաքված գյուղացիները քիչ առաջ հանձնաժողովի անդամների հետ գնացել են իրենց ցանքատարածություններ՝ տեղում ծանոթացնելու իրավիճակին:

Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ Նարեկի գյուղացիները սպառնում են փակել Երեւան տանող ճանապարհը:

Հիշեցնենք, որ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 23-ի երեկոյան Արարատի մարզի Քաղցրաշեն և Նարեկ գյուղերի տարածքներում տեղացել է կարկուտ: Վնասի չափերը ճշտվում են: Տարածքները «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ