News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասի նմասնակցել է սլավոնական գրի եւ մշակույթի օրվան նվիրված տոնակատարությանը:

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Իսաակիեւյան հրապարակում մեկնարկած միջոցառման շրջանակում ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի տարբեր երգչախմբերի ավելի քան 3000 կատարողներից բաղկացած հավաքական երգչախումբը՝ սիմֆոնիկ մեծ նվագախմբի ուղեկցությամբ:

Ծրագրի շրջանակում հնչել են տարբեր տարիներին գրված 20 սիրված երգեր: Հատկանշական է, որ հնչած բոլոր երգերը երգչախմբի հետ միասին կատարել են նաեւ հրապարակում հավաքված տոնախմբող պետերբուրգցիները:

Տպել
Ամենաշատ