News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի Կոնդ թաղամասի 100 բնակիչների համար բազմաբնակարան շենք է կառուցվում, որոնք բնակարանային խնդրի առջեւ են կանգնել 2007-ին այդ տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու որոշումից հետո: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ ամփոփելով նախարարի պաշտոնում իր աշխատանքի մեկ տարին:

Նրա խոսքով բազմաբնարական շենքը կառուցվում է Պարոնյան 42/1 հասցեում: Շինարարությունը կավարտվի 1,5 տարվա ընթացքում: Բացի այդ, լուծման տարբերակներ են որոնում Երեւանի Ֆիրդուսի թաղամասի (33-րդ թաղամաս) բնակիչների բնակարանային հարցը լուծելու համար: Մասնավորապես լրացվում է թաղամասի շինարարական նախագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ