News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Վինչեսթեր քաղաքում մայիսի 21-23-ին տեղի է ունեցել Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նիստը, որտեղ ելույթով հանդես է եկել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա ներկայացրել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ՝ անդրադարձել է փետրվարյան իրադարձություններից հետո ԲՀԿ-ում տեղի ունեցած փոփոխություններին։

Նիստի օրակարգում Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահի եւ վարչության նոր կազմի ընտրությունն էր։ Դաշինքի նիստը քննարկել է նաեւ անդամ պետություններում տիրող իրավիճակն ու առկա խնդիրները։

Խորհրդի նիստը քննարկել է նաեւ դաշինքին անդամակցության նոր հայտերը՝ եվրոպական մի շարք երկրներից։ Եվրոպայի ռեֆորմիստների եւ պահպանողականների դաշինքին անդամակցելու հայտ է ներկայացրել նաեւ Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը։

ԲՀԿ նախագահն իր ելույթում նշել է, որ ուղղակի անթույլատրելի է եվրոպական ընտանիք անդամագրել մի երկրի կուսակցության, որտեղ այս պահին 80-ից ավելի քաղբանտարկյալ կա, իսկ երկիրը Եվրոպայի թիվ մեկ տոտալիտար երկիրն է՝ իր քաղաքական վերնախավով։

ԲՀԿ նախագահը նշել է, որ ՙԲարգավաճ Հայաստանը՚ չի կարող կողմ լինել Ադրբեջանի «Ժողովրդական ճակատի» անդամակցությանը Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքին։

Աշխատանքային երկրորդ օրը դաշինքի խորհրդի նիստը քննարկել է ռուս-ուկրաինական կոնֆլիկտն ու դրա լուծման հնարավոր իրատեսական ուղիները։

«Բարգավաճ Հայաստանի» հրավերով հոկտեմբերին Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի խորհրդի ընդլայնված նիստը տեղի կունենա Հայաստանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ