News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բարձրագույն կրթության եվրոպական տարածքի նախարարական գագաթնաժողովի ծախսերի մոտ 40 տոկոսը Հայաստանի խնդրանքով կփոխհատուցի Եվրամիությունը։ Այս մասին մայիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ պետական բյուջեի վրա կմնա մյուս 60 տոկոսը։

Նախարարի խոսքով՝ Բարձրագույն կրթության եվրոպական տարածքի նախարարական գագաթնաժողովը թանկ միջոցառում էր։ «Պետք է կարողանանք վճարել պետության  համար այդքան  կարեուր միջոցառումների կազմակերպման համար։ Եթե ցանկանում ենք անցկացնել  գլոբալ համաեվրոպական միջոցառումներ, ապա դրանց համար անհրաժեշտ է վճարել։ Իհարկե ծագեցին աննախադեպ ծախսեր։ Դրանց մասին համապատասխան հաշվետվություն կներկայացվի»,- ասաց Աշոտյանը եւ ընդգծեց, որ ընդհանուր գումարը  կազմել է ավելի քան 100 մլն դրամ։

«Հայաստանում մեզ օգնեցին VivaCell-MTS ընկերությունը, Երեւանի կոնյակի գործարանը, Gourme-Dourme-ն, Tumo-ն, Երեւանի քաղաքապետարանը, հայկական ԲՈՒՀ-երը։ Այսինքն՝ պետական բյուջեի ծախսերը շատ մեծ չեն եղել»,- հավելեց Աշոտյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 14-15-ը Երեւանում կայացել է Բարձրագույն կրթության եվրոպական տարածաշրջանի նախարարական գագաթնաժողովը եւ Բոլոնյան գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ