News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Աշխաբադում մայիսի 25-ին՝ քաղաքի օրվա պատվին,  կայացել է  Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ոսկե արձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Հուշարձանն ունի 21 մ բարձրություն, իսկ մարմարե պատվանդանը՝ 15 մ։ Արձանը պատրաստված է բրոնզից եւ պատված է 24 կարատանոց ոսկով։

Արձանի պաշտոնական անվանումն է «Արքադաղ Բինասը» (Արքադաղի հուշարձան)։ «Արքադաղ» թուրքմեներենից թարգմանաբար նշանակում է «հենք», «հովանավոր»։ Թուրքմենստանի գործող նախագահը կրում է հենց այս տիտղոսը։

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը իր պաշտոնը զբաղեցնում է 2007թ. փետրվարից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ