News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ճնշում չի գործադրել իր որդի Արգամի քաղաքական կարիերան դասավորելու օգտին։ Այս մասին մայիսի 25-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝ մեկնաբանելով հունիսի 7-ին Արտաշատում կայանալիք քաղաքապետի ընտրությունները։

3 թեկնածուներից մեկը՝ Գարեգին Համբարձումյանը, հայտարարել է ինքնաբացարկի մասին։ Մյուս երկուսն են Հովհաննես Ղազարյանը՝ (հայտնի որպես «Գազի Հովո») եւ Արգամ Աբրահամյանը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին։ Սակայն օրերս ինքնաբացարկ հայտարարեց նաեւ Հովհաննես Ղազարյանը։

Այդուհանդերձ Նաղդալյանը չի ցանկանում այստեղ վարչապետի կողմից գործադրած ճնշում տեսնել։ Նա կարծում է, որ թեկնածուները պարզապես գնահատել են իրենց ուժերը։ «Եթե դուք դրա մեջ ճնշում եք տեսնում, ես ձեզ հետ միասին պատրաստ եմ պաշտպանել օրենքը։ Սակայն մերժել մարդու քաղաքական կարիերա կառուցելու որոշումը միայն այն պատճառով, որ նա վարչապետի որդին է, կարծում եմ արդարացի չէ»,- ասաց Նաղդալյանը։

Նա հիշեցրեց, որ ժամանակին ՀՀԿ-ն պաշտպանել է նաեւ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդու՝ 27-ամյա Տարոնի թեկնածությունը Ավան վարչական շրջանի ղեկավարի ընտրություններում։ «Կուսակցությունը նրա մեջ ներուժ էր տեսնում եւ Մարգարյան որդին չհիասթափեցրեց մեզ ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա՝ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու օրոք»,- վստահ է ՀՀԿ պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ