News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արդեն չորս օր է, ինչ համացանցում լայն արձագանք է գտել «Մութ ժամեր. 2 ժամով հրաժարվում ենք էլեկտրաէներգիայից» ակցիան:

Ակցիայի կազմակերպիչները լրատվամիջոցներին եւ հանրությանը, այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 21:00-ից մինչեւ 23:00-ն կոչ են անում հրաժարվել էլեկտրաէներգիայի սպառումից` զգուշացնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը եւ թանկացման նրանց հայտը քննարկող պատկան մարմիններին, որ այս ակցիաները կարող են կրել պարբերական բնույթ՝ զրկելով ընկերությանը մեծ եկամուտներից:

Ակցիայի կազմակերպիչները դիմել են մի շարք լրատվամիջոցների` կոչ անելով աջակցել գաղափարին:

NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը եւս միանում է ակցիային։

Այս պահի դրությամբ ակցիային միացել են.

NEWS.am

1in.am

Orer.am

Սիվիլնեթ

Araratnews.am

А1plus.am

ilur.am

Lragir.am

GalaTv.am

Shabat.am

PressMedia.am

National.am

Politik.am

Mitk.am

Lorinews.am

Օրաթերթերի կայքեր.

Հայկական ժամանակ

Հրապարակ

Ժողովուրդ

Հեռուստաալիք, ռադիոալիք.

Գալա TV

Ռադիո Ավրորա

Ոչ լրատվական կայքեր.

Eli.am նվերների առցանց խանութ

MiddleOrient.com կրթական պորտալ

Boombike.am առցանց խանութ

Heraxos.am առցանց խանութ

Allturkey.am թուրքագիտական պորտալ

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին, ժամը 19։00-ին Ազատության հրապարակում բողոքի ակցիա եւ երթ է լինելու ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ