News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանը նաեւ հայկական համալսարան է, այն ռուսական բուհ չէ: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ նույնկերպ հայկական բուհեր են Հայ-ամերիկյան համալսարանն ու Հայ-վրասիական համալսարանը: Այս մասին Facebook-ի միջոցով հարց էր հնչեցրել «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զեւան Պողոսյանը՝ նշելով, թե ինչ է նշանակում Երեւանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացումը (նկատի է ունեցել այն, որ դա արդեն երկրորդ ռուսական բուհն է Հայաստանում):

Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանը եվրոպական կրթական տարածքի անբաժանելի մասն է: «ԵՏՄ շրջանակներում առանձին կրթական ծրագրեր չկան: Եթե լինեն նման նախագծեր, Հայաստանը կմասնակցի դրանց մշակման պահից, բայց այդ նախագծերը չպետք է հակասեն եվրոպական կրթական տարածքի հիմնական սկզբունքներին ու ուղղություններին: Քանի որ եւ Ռուսաստանը, եւ Ղազախստանը, արդեն նաեւ Բելառուսը, ինչպես նաեւ Հայաստանը Բոլոնյան գործընթացի անդամներ են»,-պարզաբանել է նախարարը:

Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացումը Երեւանում քաղաքական նախագիծ է այն տեսակետից, որ դա հայ-ռուսական հումանիտար կապերն ամրապնդելու հնարավորություն է: «Բայց մեզ համար դա առաջին հերթին կրթական նախագիծ է, քանի որ ցանկանում ենք մենք դա, թե ոչ, հարգելի արեւմտամետ քաղաքացիներ, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը, ըստ տարբեր վարկանիշների, աշխարհի լավագույն բուհերի 100-ից 200-րդ տեղում է: Ցավոք, մենք այլ նման առաջարկ չունենք»,-ասել է Աշոտյանը՝ կոչ անելով կրթությունը հեռու պահել քաղաքականությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ