News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2014թ. Հայաստանի ֆինանսական համակարգի դոլարիզացիան աճել է։ Այս մասին ասված է Հայաստանի 2014թ. պետբյուջեի կատարման հաշվետվության մակրտոտնտեսական մասում, որի հարցով քննարկումները մայիսի 25-ին ընթանում են  Հայաստանի խորհրդարանում։

2014թ. նոյեմբեր-դեկտեմբերին տեղի է ունեցել ազգային արժույթի արժեզրկում, ինչի հետեւանքով դեկտեմբերին 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասել էր 463.52 դրամի։ Արդյունքում դոլարային դեպոզիտների մակարդակը համընդհանուր պորտֆելում աճել է 4.5 տոկոսով եւ կազմել 64.6 տոկոս։ Վարկային պորտֆելում այն կազմել է 66.5 տոկոս։

Հայկական դրամով կարճաժամկետ ներդրումների դրույքը դեկտեմբերին կազմել է 12.53 տոկոս՝ ի համեմատ 2013թ. դեկտեմբերի 10.42 տոկոսի։  Դրամով վարկերի միջին տոկոսը 2014թ. դեկտեմբերին կազմել է 16.26 տոկոս՝ ի համեմատ 2013թ. 15.04 տոկոսի։

Այսպիսով՝ հայկական դրամով ավանդների դրույքների եւ մինչեւ 1 տարի ժամկետով վարկերի տարբերությունը 2014թ. աճել է 0.15 տոկոսային կետով եւ կազմել են 5.98 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ