News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն զավեշտալի հայտարարություն է արել՝  պնդելով, թե Թուրքիայում քրդական հարցի կարգավորումը սադրելու համար քրդական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը «առեւտուր» է արել Հայկական սփյուռքի մեջ։

Իրենց համար ամեն անհասկանալի բանում հայերին տեսնող թուրքական վախերը նույնիսկ քաղաքագիտության պրոֆեսոր Ահմեդ Դավութօղլուին են պատել։  Ժամանակին Հայկական սփյուռքի համար «մեր սփյուռքն է» ասող Դավութօղլուն խիստ կասկածելի է համարել Թուրքիայի քրդական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի հանդիպումները Սփյուռքի ներկայացուցիչների հետ։

Դավութօղլուն հետաքրքրվել է, թե այդ ինչ «առեւտուր» է արել Դեմիրթաշը Հայկական սփյուռքի հետ, որ Թուրքիա վերադառնալուց հետո սկսել է սադրել քրդական հարցի կարգավորման գործընթացը։

Դավութօղլուի հայտարարությունն ու հարցադրումը խիստ զավեշտալի է, քանի որ ինչպես պնդում են թուրք փորձագետները, հենց թուրքական իշխանություններն են ձգձգում  քրդական հարցի կարգավորումը, իսկ ընտրություններից առաջ փորձում են իջեցնել քրդական կուսակցության վարկանիշը՝ փորձելով տարբեր միջոցներով սադրանքներ իրականացնել քրդական կուսակցության դեմ։

Արթուր Հակոբյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ