News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը Վայոց Ձորի մարզում սեպտեմբերի կեսերին կսկսի «Մեկ համակարգիչ, մեկ աշակերտ» պիլոտային ծրագրի իրականացումը: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, արդեն կա կառավարության որոշման համապատասխան որոշման նախագիծը, նաեւ ֆինանսավորման աղբյուրը:

«Հիմա տեխնիկական աշխատանքներ են ընթանում, որպեսզի կատարենք ոչ միայն երեխային տեխնիկական միջոց՝ գաջեթ տրամադրելու խնդիրը, այլեւ ապահովենք այդ տեխնիկական միջոցի հայալեզու կրթական բովանդակությունը եւ դրա տարամադրումն աշակերտներին»,-ընդգծել է նախարարը:

Պիլոտային ծրագիրը կգործի 4 տարի: «Մենք պետք է հասկանանք այդ ծրագրի ազդեցությունը դպրոցներում: Այդ ծրագրի շնորհիվ մենք կստեղծենք նաեւ հայոց լեզվով էլեկտրոնային կրթության նոր ռեզերվներ»,-հավելել է Աշոտյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ