Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 23-ին, ժամը 16.10-ին, Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 2/2 հասցեի մոտից բերման է ենթարկվել 26-ամյա Լիլիթ Խ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (Սուտ մատնությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: