News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսիի օրոք Եգիպտոսի քաղաքացիություն ստացած Բիլալ Էրդողանին պատրաստվում են զրկել Եգիպտոսի քաղաքացիությունից։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝  եգիպտական թերթերից մեկը գրել է, թե Եգիպտոսի բարձրագունյ դատարանում քննարկվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն՝ Բիլալ Էրդողանին քաղաքացիությունից զրկելու հարցը։

Թերթը նշել է, թե Մուհամեդ Մուրսիի օրոք քաղաքացիություն են ստացել թե Էրդողանի որդին, թե «Համաս»-ի մի շարք անդամներ։

Թուրքական Sozcu-ն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ չնայած Բիլալ Էրդողանն ունեցել է Եգիպտոսի քաղաքացիություն, նա «Մեծ կաշառք» գործողության օրերին փախել էր Վրաստան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ