News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը բացառում է, որ Արմավիրի N 9 մանկապարտեզում աղիքային վարակը առաջացած լինի ժամկետանց կաթից: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Դանիելյանը:

«Մենք նայել ենք ճաշացանկերը, երեխաներին տվել են կաթով շիլա եւ բրնձով սուպ: Սննդի մատակարարը այդ մանկապարտեզում հանդիսանում է մեկ տնտեսվարող սուբյեկտ, կաթ արտադրողն այլ կազմակերպություն է: Կաթի առաջնային աղտոտվածության խնդիրը ես միանշանակ բացառում եմ,   քանի որ այդ նույն կաթը իրացվում է Հայաստանի ամբողջ տարածքում, եւ բացի մանկապարտեզի դեպքից այլ ահանզանգեր չենք ստացել»,- ասաց Վահե Դանիելյանը՝ նշելով, որ հնարավոր է՝ վարակը առաջացած լինի մանկապարտեզի հակասանիտարական պայմաններից:

Վահե Դանիելյանը նշեց, որ վարակի հիմնական աղբյուրի մասին հստակ պատասխան առայժմ չկա, պետք է համադրել իրենց եւ Առողջապահության նախարարության իրականացրած փորձաքննությունների արդյունքները:

Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում Արմավիրի N 9 մանկապարտեզի՝ վարակված 6 սաների մայրերը պնդել էին, որ սուր վարակն առաջացել է ժամկետանց կաթից։

Ըստ Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության՝ Արմավիր քաղաքի թիվ 9 եւ թիվ 6 մանկական նախադպրոցական կազմակերպություններում արձանագրված` սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակի տեղային (լոկալ) բռնկումները երկրորդային աղտոտվածության հետեւանքով են:

Մայիսի 22-ի դրությամբ Արմավիր եւ Մեծամորի բժշկական կենտրոնների ինֆեկցիոն բաժանմունքներում հոսպիտալացված է միջին ծանրության 16 հիվանդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
ԱՄՆ-ում դանակահարության հետեւանքով մահացել է չորս մարդ. AP
Իլինոյսի նահանգում դանակահարության հետեւանքով զոհվել է չորս մարդ...
Ամենաշատ