News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստան ԿԳ նախարարությունը չի ձախողել որեւէ նախաձեռնություն կամ ծրագիր, բայց մենք ունենք որոշակի խնդիրներ կրթական համակարգում, որոնց լիարժեք լուծումն անհնար է 1, 3 կամ 5 տարում: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նա պարզաբանել է, որ խոսքը, մասնավորապես, կոռուպցիոն երեւույթների վերացման մասին է: «Դա պետք է հետեւողական աշխատանքի արդյունք լինի: Կրթական որակի բարձրացման աշխատանքները շարունակվում են, դրանք երբեք չեն դադարում: Մենք դեռեւս չենք կարողացել փոխել հասարակական վերաբերմունքը կրթության հանդեպ: Մենք դեռեւս չենք կարողացել Հայաստանում ձեւավորել այն աքսիոմատիկ մոեցումը, որ կրթությունը հասարակական արժեք է եւ այն իր մեջ պետք է կրի յուրաքանչյուր քաղաքացի որպես իր ապագայի բարգավաճման առանցքային բանալի»,-ընդգծել է Աշոտյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ