News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ մայիսի 25-ին, ընդունել է Շվեդիայի Թագավորության Ուփսալայի նահանգապետ Փիթեր Էգարդտին, ով Հայաստան է այցելել ՀՀ Լոռու մարզի եւ Շվեդիայի Ուփսալա նահանգի միջեւ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:

Վարչապետը ողջունել է Շվեդիայի նահանգապետի այցը Հայաստան եւ կարեւորել երկու երկրների տարածաշրջանների միջեւ համագործակցության զարգացումը, ինչը կնպաստի հայ-շվեդական առեւտրատնտեսական կապերի ակտիվացմանը եւ առկա ներուժի լիարժեք իրացմանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀ-ն կարեւորում է Եվրոպական միության երկրների հետ փոխգործակցության ընդլայնումը, եւ այս առումով Շվեդիան կարեւոր գործընկեր է Հայաստանի համար:

Փիթեր Էգարդտը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` նշելով, որ առաջին անգամ է այցելել մեր երկիր եւ տպավորված է հայ ժողովրդի հյուրընկալությամբ: Ուփսալայի նահանգապետն ընդգծել է, որ Շվեդիան կարեւորում է Հայաստանի` որպես ԵՄ Արեւելյան գործընկերության երկրի հետ հարաբերությունների զարգացումը եւ այդ նպատակով գործնական քայլերի ձեռնարկումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ուղղություններով համագործակցության ծավալման եւ ծրագրերի իրականացման շուրջ: Քննարկվել են, մասնավորապես, կրթության, գյուղատնտեսության, միջուկային անվտանգության ոլորտներում գործակցության զարգացմանը, տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման համակարգում առկա փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: Իր հերթին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել Շվեդիայի Ուփսալայի նահանգապետի հետ քննարկման արդյունքները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք հնարավորություն կտան նոր թափ հաղորդել երկկողմ կապերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ