News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը շարունակում է պնդել Սիրիայի հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացը հնարավորինս շտապ վերագործարկելու անհրաժեշտությունը։ Այս մասին մայիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք աճող տագնապով ենք հետեւում Սիրիայում տիրող իրավիճակին։ Մենք շարունակում ենք պնդել Սիրիայի հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացը հնարավորինս շտապ վերագործարկելու անհրաժեշտությունը, մենք քիչ բան չենք արել դրա համար հող նախապատրաստելու համար»,- ասել է նախարարը։

Լավրովը  հիշեցրել է, որ Մոսկվայում Սիրիայի կառավարութան եւ ընդդիմության միջեւ հանդիպումներ կայացել են։ «Մենք ակտիվորեն կօգտագործենք այդ հանդիպումների ժամանակ կուտակած ներուժը  այն շփումներում, որոնք հիմա հաստատվում են մեր եւ օտար պետությունների մասնակցությամբ, եւ որոնք կայանում են Սիրիայի հարցով ՄԱԿ քարտուղար Ստեֆանո դե Միստուրոյի հովանու ներքո»,- նշել է Լավրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ