News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Այդ օրը առավոտյան ժամը 11:00-ից Ազատության հրապարակը մանուկների համար կդառնա կավճանկարչության հարթակ, այնուհետ կանցկացվի մանկական տոնական համերգային ծրագիր եւ մարզական տոնահանդես: Միջոցառումներ են նախատեսված նաեւ կենդանաբանական այգում, ուր երեխաների մուտքը կլինի անվճար:

Ժամը 10:00-14:00-ը Հաղթանակ զբոսայգու եւ Մանկական երկաթուղու ավելի քան 20 ատրակցիոններ նույնպես երեխաների համար կգործեն անվճար: Հյուսիսային պողոտայում կկազմակերպվի կերպարվեստի եւ ձեռքի աշխատանքների ցուցադրություն:

Երեկոյան Կարապի լճի տարածքում կտեղադրվի ավանդական դարձած էկրանը, որին կցուցադրվեն հայկական մուտֆիլմեր:

Տպել
Ամենաշատ