News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեկ տարում Հայաստանում ուսումնասիրվել է անունը փոխելու 2525 հայտարարություն: Այս մասին ասվում է ՀՀ արդարադատության նախարարության զեկույցում, որը վերաբերում է 2014-ի ապրիլի 1-ից 2015-ի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածին:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է օտարերկրացու հետ ՀՀ քաղաքացու 1663 ամուսնություն: Միաժամանակ ստացվել է երեխայի միջազգային առեւանգման 10 հայտարարություն (խոսքը վերաբերում է հարազատների կողմից երեխային երկրի սահմաններից դուրս բերելուն):

Նշված ժամանակահատվածում քննարկվել է օտարերկրացիների կողմից ՀՀ քաղաքացի երեխայի որդեգրման 66 դեպք: Արձանագրվել է 18 517 ամուսնություն, 4369 ամուսնալուծություն, տրվել է 43 051ծննդյան վկայական, 13 543 մարդ ճանաչել է երեխայի հայրություն, որդեգրվել է 70 երեխա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ